Ադրբեջանական ԶՈՒ-ն, խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, հարավում ձեռնարկում է գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ․ ՀՀ ՊՆ

Մանրամասներ

Խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն ճնշում են հակառակորդի բոլոր գործողությունները»,-գրել է նա։

արցախ