Ռուս լրագրողները հայտնվել են թշնամու թիրախում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանրամասներ

Ռուս լրագրողների խումբը կրակի թիրախում էր հայտնվել Ստեփանակերտում։ Նրանցից մեկը՝ Դենիս Կուլագան՝ «Իզվեստիա» միջազգային տեղեկատվական կենտրոնի աշխատակիցը, ստացել է թեթեւ կոնտուզիա։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»։

Լրագրողները հարձակման թիրախում են հայտնվել այն ժամանակ, երբ ժամանել են նկարելու խոցված էլեկտրական ենթակայանը։ Արկերը ընկել են նրանց անմիջական հարեւանությամբ։