Վահե Ղազարյանը պետք է ԱԺ գնա․ Կսպասեն նրան շենքի դիմաց․ Բագրատ Սրբազան

Մանրամասներ
բագրատ սրբազան

Բագրատ Սրբազանը հայտնեց, որ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պետք է ԱԺ գնա, հետևաբար որոշում է կայացրել սպասել նրան շենքի դիմաց, որպեսզի ԱԺ գնալիս այնուամենայնիվ հանդիպի նրան։

Նշենք, որ ՆԳՆ մամուլի խոսնակը քիչ առաջ մոտեցել է Բագրատ Սրբազանին և հայտնել նրան, որ նախարար Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել գերաշնորհ հորը։

«Մի հատ ՆԳՆ նախարարից տեղեկացեք ո՞ւմ հետ է հանդիպման, ո՞վ է ավելի կարևոր, քան այս ժողովուրդը», - հետաքրքրվել է Բագրատ Սրբազանը ՆԳՆ ներկայացուցչից։