Վատիկանը համաձայնել է 36 տարվա վաղեմության անհետացումը բացահայտելու համար բացել գերեզմանները, հաղորդում է Reuters-ը:
Մնացորդների ԴՆԹ անալիզի օգնությամբ կբացահայտվի Սուրբ Աթոռի հոգեւորականի դստեր անհետացումը, որը տեղի էր ունեցել 36 տարի առաջ:
Էմանուելա Օռլանդիի ընտանիքի ներկայությամբ գերեզմանները կբացվեն հուլիսի 11-ին: Ընտանիքը անանուն նամակ էր ստացել, որում ասվում էր, որ աղջկա դին կարող է այդտեղ թաղված լինել:
1983 թվականին աղջկա անհետացումը, որն այդ ժամանակ 15 տարեկան էր, առեղծվածային էր, գրում է news.am:
Տասնամյակների ընթացքում աղջկա անհետացման տարբեր վարկածներ էին պտտվում: Անցած տարի իտալական ԶԼՄ-ներում մեծ աղմուկ բարձրացավ, ենթադրվում էր, որ հայտնաբերված մնացորդները պատկանում են եւս մեկ անչափահասի, որն անհետացել էր նույն տարում, սակայն ԴՆԹ անալիզը դա չէր հաստատել:
Օռլանդիի ընտանիքն ավելի ուշ անանուն նամակ է ստացել, որում ասվում է, որ աղջիկը կարող է թաղված լինել Տեվտոնի գերեզմանոցում:
Ոստիկանությունն աղջկա անհետացման պահին չէր բացառել, որ նրան կարող էին առեւանգել եւ սպանել: Ընտանիքի փաստաբանի խոսքով՝ ընտանիքը երախտապարտ է Վատիկանին գերեզմանները բացելու որոշման համար:
0Comments