Ուսուցչին մոտիվացնելու եղանակներից առաջինը տվյալ մասնագիտության նկատմամբ հարգանքի մեծացումը կարող է լինել եւ նրանց աշխատանքի կարեւորումը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշեց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Առանց ուսուցիչների մասնակցության, ինչպես նաեւ նախարարության ու ուսուցիչների միջեւ գործընկերային հարաբերությունների, բոլոր բարեփոխումները, որի մասին մենք խոսում ենք, անիմաստ կլինեն»,–ասաց նախարարը։
0Comments