Հանրապետության տարածքում հունվարի 14-ին, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ը, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 14-ին և 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ, հունվարի 17-ին և 18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 15-ին և 16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում հունվարի 14-ին, 17-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ին և 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։
0Comments