«SEREBRО» խմբի նախկին մենակատար Լենա Տեմնիկովան պատմել է արտաքինի հետ կապված սարսափելի խնդիրների մասին, որոնք նրան ստիպել են մոտ մեկ տարի փակված լինել տանը եւ համաձայնել ռիսկային կոսմետելոգիական պրոցեդուրաների։
Նաստյա Իվլեեւայի YouTube-յան ալիքում հրապարակված տեսանյութում երգչուհին խոստովանել է, որ իր կյանքի դժվար շրջանում ապրումների պատճառով դեմքին բշտիկներ են առաջացել, իսկ դրանից հետո մաշկին սպիեր են մնացել։
Dni.ru-ի հաղորդմամբ՝ հենց այդ ժամանակ են տեղեկություններ տարածվել, թե արտիստի արտաքինի վրա ազդել է թմրամիջոցներից կախվածությունը։ Տեմնիկովան դիմել է շվեյցարացի կոսմետոլոգների օգնությանը։ Բժիշկները խնդրի լուծման բավական ռիսկային միջոց են առաջարկել։
«Ինձ խորհուրդ են տվել մի փոքր ճարպ վերցնել որովայնից, շատ քիչ, մի քանի ներարկիչ, անցկացնել ինչ-որ ցենտրիֆուգայի միջով, այնտեղից վերցնել իմ բջիջները եւ դրանք ներարկել այտերին։ Այդ դեպքում սպիերը կհեռանան»,- արտիստի խոսքերը մեջբերել է պարբերականը։
Լենան համաձայն է վիրահատությանը։ Ասում է՝ հիմա սպիերն ավելի քչացել են, բայց մեծացել են այտերը։ Փոխարենը բժիշկները Տեմնիկովային վստահեցրել են, որ նա հինգ տարի չի ծերանա։ 34-ամյա Տեմնիկովան վստահեցնում է, որ դա իր կյանքի միակ կոսմետիկ վիրահատություն է եղել։
0Comments