Ամերիկացի մոդել եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վերջին շրջանում գրեթե լուսանկար չի հրապարակել ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Այդ պատճառով զույգի վերջին ընտանեկան լուսանկարը բավական հայտնի է դարձել։
Սեւ-սպիտակ լուսանկարը բավական ջերմ է ստացվել։ Կադրում սիրահարները համբուրվում են գեղեցիկ ժայռի ֆոնին։ Քիմը եւ Քանյեն նմանատիպ ոճի հագուստ են կրում։ Բազմազավակ մայրը հրաժարվել է դիմահարդարումից, ինչը լուսանկարին միայն կոլորիտ է հաղորդել։
Ի զարմանս երկրպագուների՝ Քարդաշյանը 15 րոպե անց ջնջել է հրապարակումը։ Այժմ արդեն երկրպագուները տարակուսած են՝ ինչու է Քիմն այդպես վարվել։
Որոշ հետեւորդներ կասկածել են, որ ամուսինն է հեռուստաաստղին խնդրել ջնջել լուսանկարը։ Հայտնի է, որ Քանյեն չի ողջունում զգացմունքները հանրային կերպով ցուցադրելը։
Քիմը նաեւ լուսանկար էր հրապարակել ավագ դստեր՝ Նորթի հետ։ Փոքրիկի ատամն ընկել է եւ նա ուրախությամբ ցուցադրել է իր արտաքինը։
Ըստ Cosmopolitan-ի
0Comments