Երգչուհի Բրիթնի Սփիրսին տեղավորել են հոգեկան խանգարումներից տառապողների կլինիկայում: Այդ մասին հայտնել է TMZ ինտերնետ-ռեսուրսը:
Նրա աղբյուրների խոսքով՝ Սփիրսին մասնագետների օգնությունն է պահանջվել, քանի որ նա ծանր է տանում հոր հիվանդությունը: Նրան վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկու վիրահատություն են արել: Երգչուհին կլինիկայում ընդունվել է մոտ մեկ շաբաթ առաջ եւ, ինչպես սպասվում է, այնտեղ կմնա մոտավորապես 30 օր: Հունվարին Սփիրսը Twitter-ում գրել էր, որ որոշ ժամանակով կդադարեցնի համերգներ տալ այն պատճառով, որ իր հայրը «հոսպիտալացվել է եւ քիչ էր մնում մահանար»:
Բրիթնի Սփիրսը մի շարք երաժշտական պարգեւների, այդ թվում՝ Grammy-ի դափնեկիր է: 2017 թվականին նա ներառվել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների՝ Forbes հանդեսի կազմած ցուցակում: Նա 12 ամսում վաստակել էր 34 մլն դոլար եւ զբաղեցրել ցուցակի ութերորդ տեղը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
0Comments