Բաղադրիչներ
- կոկոսի քերուկ - 270 գր
- շաքարավազ - 150 գր
- ձվի սպիտակուց - 4 հատ
- շոկոլադ սև - 100 գր
Պատրաստման եղանակ
Սպիտակուցները հարում ենք շաքարավազի հետ ու փորձում ենք սոտանալ փրփրանման զանգված։
Ավելացնում ենք կոկոսի քերուկ և զգուշորեն խառնում ենք։
Ստացված զանգվածից գդալի օգնությամբ փորձում ենք ստանալ գնդիկներ։
Եփում ենք 15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Շոկոլադը հալեցնում ենք ու թծվածքաբլիթների ստորին հատվածը պատում շոկոլադով։ Այնուհետև 15-20 րոպե թողնում ենք սառնարանում։
0Comments