Բաղադրիչները՝
- 400 գ սպիտակ լոբի
- 1 պճեղ սխտոր
- 1 չորացրած չիլի պղպեղ
- 3-4 ճյուղ մաղադանոս
- 2 ճ/գ գինու քացախ
- 4 ճ/գ ձիթապտղի ձեթ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Լոբին 12 ժամով թրջեք մեծ քանակության սառը ջրի մեջ:
Լոբին լվացեք, վրան թարմ սառը ջուր լցրեք, հասցրեք եռման աստիճանի ու եփեք մինչև փափկելը՝ մոտ 1 ժամ: Աղ մի արեք:
Լոբին քամեք, լցրեք թասի մեջ, 2 ճ. գ. ձիթապտղի ձեթ լցրեք վրան, աղ ու պղպեղ արեք, խառնեք:
Պատրաստեք համեմունքը: Մանր կտրատեք մաղադանոսը: Ճզմեք, մաքրեք ու կտրտեք սխտորը: Մանր փշրեք չորացրած չիլի պղպեղը:
Մնացած 2 ճ. գ. ձիթապտղի ձեթը խառնեք քացախի, մաղադանոսի, սխտորի, չիլի պղպեղի և աղի հետ: Ստացված խառնուրդը լցրեք տաք լոբու վրա և խառնեք:
Կարող եք միանգամից տաք վիճակում մատուցել, կարող եք նաև 2-4 ժամ թողնել հովանա և նոր միայն մատուցել:
Խորհուրդ: Լոբին կարող եք մատուցել ոչ միայն որպես նախուտեստ, այլև որպես խավարտ՝ մսով ուտեստների հետ:
0Comments