Վենետիկի կենտրոնում կարող են արգելել բաց երկնքի տակ ծխելը

Մանրամասներ

1

Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն առաջարկել է քաղաքի կենտրոնում կազմակերպել չծխող գոտիներ, որոնց համար մեկնարկային հարթակներ կարող են լինել Ռիալտո կամուրջը եւ Սան Մարկո հրապարակը՝ հայտնում է The Local-ը։

Բրունյարոյի խոսքերով չծխողների համար գոտիները թույլ կտան քաղաքն ավելի մաքուր դարձնել։ «Ես դա ասում եմ որպես սիգար ծխող մարդ, սակայն ես աշխատում եմ խուսափել մարդանց մեծ կուտակումների վայրերից»,- նրա խոսքերն է մեջբերում The Local-ը։

Ծրագրվում է նաեւ ծխողներին փոքր պլաստիկե տոպրակներ բաժանել, որպեսզի նրանք այնտեղ գցեն ծխախոտի մնացորդը։

Օրական Վենետիկ է այցելում 20 մլն արտասահմանյան զբոսաշրջիկ, այդ պատճառով քաղաքը երկար ժամանակ է պայքար է մղում «օվերզբոսաշրջության» դեմ։ Սակայն ծխելու արգելքը միայն զբոսաշրջիկներին չի վերաբերում, չէ՞ որ յուրաքանչյուր չորրորդ իտալացին ծխող է։