Գնալով շատանում են աստղերը, որոնք նախընտրում են կարճ սանրվածք: Ոմանք ընտրում են բոբ տարբերակը, իսկ մյուսները՝ համարձակ փիքսին: Կարճ սանրվածքը փրկություն է, եթե Դուք ծավալի պակասի խնդիր ունեք. վարսերը դառնում են թեթև և ավելի հեշտությամբ են հարդարվում:
Կարճ գեղեցիկ սանրվածք ունենալու համար շատ միջոցներ անհրաժեշտ չեն. բավարար է չոր շամպունը և ծավալ հաղորդող սփրեյը, օգտակար կլինեն նաև յուղերը:
Ոգեշնչման համար ELLE.ru-ն առաջարկում է դիտել ստորև ներկայացված լուսանկարները:
0Comments