Ավոկադոն ոչ միայն էկզոտիկ միրգ է, այլեւ կոսմետիկական դիմակների անփոխարինելի բաղադրիչ: Ավոկադոյից դիմակները դեմքի մաշկը թարմ եւ շողուն են դարձնում: NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին առաջարկում է ավոկադոյից երկու փորձված դիմակի բաղադրատոմս:
Դիմակ ստեպղինով եւ սերուցքով
1 ճաշի գդալ ավոկադոյի միջուկը խառնեք 1 ճաշի գդալ քերած ստեպղինին: Զանգվածին ավելացրեք 1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ յուղոտ կաթնային սերուցք եւ 1 ճաշի գդալ մեղր: Լավ խառնեք: Դիմակը հաստ շերտով քսեք դեմքին, 15 րոպե անց լվացեք տաք ջրով:
Նման դիմակը ոչ միայն լավ սնուցում է մաշկը, այլեւ հաասարեցնում է դրա կառուցվածքը, ձգում եւ տոնուս հաղորդում:
Դիմակ կիտրոնի հյութով
1 ճաշի գդալ ավոկադոյի միջուկին ավելացրեք 1 ձվի սպիտակուց եւ 1 թեյի գդալ կիտրոնի հյութ: Խառնեք, քսեք դեմքին՝ թողնելով 10-15 րոպե:
Որպեսզի ոչ միայն խոնավեցնեք, այլեւ մաքրեք դեմքը, դիմակի զանգվածին ավելացրեք ոչ մեծ քանակությամբ ցորենի կամ կարտոֆիլի ալյուր:
0Comments