Ինչպես խնամել մաշկն աշնանը. Խորհուրդ են տալիս մասնագետները

Մանրամասներ

ա

Harper’s Bazaar-ը և news-ը ներկայացրել են չորս հիմնական սխալները, որոնք թույլ ենք տալիս աշնանը մաշկի խնամքի հարցում։

Հրաժարվում եք արեւապաշտանից

Ամենատարածված եւ վտանգավոր սխալն արեւապաշտպան քսուքից հրաժարվելն է։ Նույնիսկ եթե մռայլ եղանակ է, ուլտրամանուշակագույն ճառագայթումը բավական ակտիվ է եւ կարող է վնասել մաշկի բջիջներն ու խթանել ծերացման գործընթացը։ Անկախ եղանակից՝ սովորություն դարձրեք տնից դուրս գալիս SPF գործակցով քսուք օգտագործել, եւ ձեր մաշկը շնորհակալություն կհայտնի ձեզ։

ա

Տաք ջուր

Ցուրց եղանակին հատկապես հաճելի է տաք լոգանք ընդունել։ Սակայն կոսմետոլոգները խորհուրդ չեն գալիս չարաշահել տաք ջրային պրոցեդուրաները։ Բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ մաշկը սկսում է ակտիվորեն խոնավություն կորցնել, ինչի հետեւանքով արագորեն առաջանում է մաշկի չորության, ձգվածության զգացում եւ թեփոտում։ Աշխատեք խուսափել շատ տաք ջրից՝ մաշկը ջրազրկումից պաշտպանելու համար։

ա

Չափազանց յուղոտ խնամքի միջոցներ

Ամռանը ձգտում ենք խուսափել յուղերից եւ «ծանր» բաղադրիչներից, քանի որ մաշկի համար շոգ եղանակին առանց այն էլ հեշտ չէ։ Սակայն աշունը դեռ առիթ չէ նորից սկսել օգտագործել ամենախիտ, յուղային քսուքները։ Առայժմ ավելի լավ է կենտրոնանալ մաշկի բնական լիպիդային պաշտպանիչ բարիերը վերականգնելու վրա։

Ոչ բավարար խոնավեցում

Ցուրտ եղանակին աշխատավայրում եւ տանը մարդիկ սկսում են տաքացնել տարածքը, ինչը վատ է անդրադառնում մաշկի վրա։ Օդը շատ է չորանում, ինչը դրական ազդեցություն չի ունենում մաշկի վրա։ Լավ որոշում կարող է լինել օդը խոնավեցնող սարքը, սակայն կարելի է բավարարվել նաեւ որակյալ խոնավեցնող հավաքածուով։ Տոնիկներ ու շիճուկներ օգտագործեք հավելյալ խոնավեցման նպատակով եւ մի մոռացեք դեմքի համար նախատեսված դիմակների մասին։ Հիշեք․ որքան չոր է մաշկը, այքան արագ կհայտնվն ծերացման նշանները։

ա