Օգոստոսի 18
Հանգիստ, խաղաղվեք, մինչև որ Հավիտենական Կյանքը հոսի ձեր երակների, սրտի և մտքի մեջ և ներշնչելով՝ շարժման մեջ դնի ձեր անձը: Այդ ժամանակ աշխատանքը, զվարթ աշխատանքը՝ կհաջորդի իբրև անհրաժեշտություն:
Հոգնած աշխատանքը լավ արդյունք չի տալիս:
Հանգիստ եղեք: Մի մոռացեք, որ Ես ձեր բժիշկն եմ՝ մտքին ու մարմնին սպեղանի դնողը:
Ինձ փնտրեք բժշկության, հանգստի ու խաղաղության համար:
0Comments