Լոս Անջելեսում բռնկված հրդեհներն ընդգրկել են Լիխտենշտեյնի տարածքից ավելի մեծ մակերես, այդպիսին են Կալիֆոռնիայի անտառային տնտեսության և հրդեհային անվտանգության դեպարտամենտի տվյալները:
Ըստ գերատեսչության՝ հրդեհների տարածման մակերեսը կազմում է 163 քառակուսի կիլոմետր։ Ընդ որում, Լիխտենշտեյնի տարածքը 160 քառակուսի կիլոմետր է։
Անտառային հրդեհները սկսել են տարածվել Լոս Անջելեսի շրջանում հունվարի 7-ին: Օդերևութաբանների կարծիքով՝ կրակի արագ տարածման պատճառ է դարձել չոր և շատ քամոտ եղանակը: Կրակը տարածաշրջանում ոչնչացրել է ավելի քան 10 հազար շինություն։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհների զոհերի թիվը Կալիֆոռնիայի հարավում հասել է 24-ի:
0Comments