ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա հայտնել է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես էլ գիտեմ, որ նա (Պուտինը) ցանկանում է հանդիպել, և պատրաստվում եմ հանդիպել շատ արագ: Կցանկանայի, որ դա տեղի ունենար ավելի շուտ: Բայց, գիտեք, ես նախ պետք է սկսեմ պաշտոնավարել»,- ասել է Թրամփը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ՝ առանց որևէ պայմանի, թեև, ըստ նրա, առայժմ «կոնկրետ ոչինչ չկա»։
0Comments