Հայաստանն ազատել է Ռուսաստանի ձեռքերը, որ Մոսկվան անզորության մեղքը գցի Հայաստանի վրա. Վիգեն Հակոբյան

Մանրամասներ
վիգեն հակոբյան

Եթե այս իշխանությունները  որպես պաշտպանության կամ անվտանգության մեխանիզմ եվրոպական ուղին են տեսնում, դա ցույց է տալիս, որ իրենք կամ ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում, գեոքաղաքական տարբեր կենտրոնների ուժերի հարաբերակցությունը, տրանսֆորմացիաները, որոնք այս ամիսներին կամ տարվա ընթացքում տեղի են ունեցել, կամ իմիտացիոն գործունեությամբ են զբաղվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քատեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Այստեղ կա մեծ գայթակղություն ասել, որ իրենք այնքան անադեկվատ են, որ չեն հասկանում, որ այս պահի դրությամբ ամենաթույլ գեոքաղաքական բևեռը դա հենց միացյալ Եվրոպան է: Իմ համոզմամբ՝ ռուս ուկրաինական համարվող, բայց իրականում ռուս-արևմուտք պատերազմի թերևս ամենատուժած կողմը, եթե Ուկրաինան չհամարենք, դա հենց միացյալ Եվրոպան է: Այսինքն այստեղ խոսել, որ միացյալ Եվրոպա ենք գնում, դա քաղաքական ադեկվատությունից դուրս է»,- ասաց նա:

Վիգեն Հակոբյանը նկատեց, որ այն պայմաններում, երբ Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է եւ իրենք վերացնելու են այդ պետությունը, եւ Հայաստանը խոսում է ԵՄ-ի ուղիով գնալու մասին, նշանակում է, որ ՀՀ-ն Ռուսաստանի ձեռերը առհասարակ ազատում է ցանկացած իր պարտավորություններից, որը ինքը դե յուրե դեռևս ունի: Այդ իսկ պատճառով ասել, որ Հայաստանի իշխանությունները լուրջ են տրամադրված, որ Եվրոպան է դառնալու մեր անվտանգության գարանտը, դա անմեղսունակություն է, կամ միտումնավոր քայլ, որպեսզի թուլացնել երկիրը մոտալուտ պատերազմից առաջ»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ է իշխանությունն այս փուլում գնում նման քայլերի, Հակոբյանը պատասխանեց,. « Դա նշանակում է, որ կա որոշակի սեպարատ պայմանավորվածություն, որ «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը պետք հանձնվի: Ես կարող եմ հարցը շարունակել, թե ինչու է այս փուլում ռուս սահմանապահները հանվեցին Մեղրիից»:

Քաղտեխնոլոգը համոզմունք հայտնեց, որ ԵՄ անդամակցության այս գործընթացը ոչ մի բանով չի օգնի մեր անվտանգությանը. «Դա զուտ քարոզչական հնարք է, որպեսզի օրակարգ լցնեն, փորձեն հանրության ոչ մտածող մասային, հրամցնել այն գաղափարը, թե՝ այ, տեսեք, մենք ուզեցինք դեպի Եվրոպա գնալ, իսկ երբ Ադրբեջանը հարձակվեց, դրա համար Ռուսաստանը մեզ չօգնեց: Այսինքն իրենք լեգիտիմացնում են ապագա պարտությունը, այն, ինչ որ արվեց Արցախում ժամանակին։

Այս սխեմայով դու ամեն ինչ անում ես, որ որևէ դաշնակից չունենաս Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմում, որևէ նույնիսկ ֆորմալ պարտավորություն չունենաս»:

Նրա խոսքով, հայ-ռուսական հարաբերություններում կա շոու և կա փոխադարձ շահեր. «Այնպես չէ, որ Ռուսաստանին բացարձակապես ձեռ չի տալիս, այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանը ուղղակիորեն օգտվում է Փաշինյանի վարած քաղաքականությունից, փորձելով վերաֆորմատավորել իր հարաբերությունները Հարավային Կովկասում: Նա իր իր անզորությունը Հայաստանի իշխանության ապիկար քաղաքականությամբ է հիմնավորում: Այսինքն ասում են՝ մենք չենք օգնում ձեզ, որովհետև դուք ձեզ լավ չեք պահում, չենք օգնում ձեզ, որովհետև դուք, օրինակ, 2022-ին գնացել եք Պրագա և հայտարարել եք մեր մեջքի հետևում, առանց մեր մասնակցության, Ֆրանսիայի և Եվրոմիության եվրոշինովնիկների մասնակցությամբ իրենց կազմակերպված համաժողովում, որ Արցախը Ադրբեջան է և վերջ։

Աայդ պարագայում Ռուսաստանը ստացավ լեգիտիմ իրավունք, ասելու՝  ես չեմ կարող ձեր փոխարեն ասել, որ Արցախն Ադրբեջանի մաս չէ, վիճելի տարածք է կամ այլ կարգավիճակը ունի: