Բագրատ Սրբազանը թող որոշի՝ որ ուժերին է տեսնում իր կողքին, ՔՊ-ին միայնակ հնարավոր չէ հեռացնել

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Ակնհայտ է, որ Բաքուն ուժային ճանապարհով ճնշելու է Հայաստանին իրենց պահանջները կատարելու համար, պետք է պատրաստվենք և բալանսավորենք մեր արտաքին քաղաքականությունը։ Միայնակ թշնամու դեմ –դիմաց ենք հայտնվել, Փաշինյանը մերժել է բոլոր միջնորդներին և Էրդողանին է խնդրում, որ ազդի Ադրբեջանի վրա և խաղաղություն լինի։ Արցախում ցեղասպանություն արածն՝ ինչպե՞ս կարող է միջնորդ լինել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ 

Խոսելով Ադրբեջանի պահանջների մասին, որ եթե Հայստանը խաղաղություն է ուզում պետք է դատապարտի պատերազմին մասնակցած անձանց, Օհանյանը նշեց, որ դա անհեթեթություն է, ՀՀ իշխանությունը պետք է դրան արժանի պատասխան տա։ Ըստ նրա՝ Ադրբեջանը պետք է պատասխան տա 1992-1994թվականների պատերազմի, հետպատերզմյան տարիներին եղած զոհերի, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների և այսօր ՀՀ տարածքն օկուպացնելու համար։ 

Անդրադառնալով ընդդիմության պայքարին և այն տեսակետին, որ Սրբազան պայքարը կհաջողվի, եթե երկրորդ, երրորդ նախագահներն ու թիմակիցները հեռանան քաղաքականությունից, Օհանյանն ընդգծեց, որ հասարակությունը հնի- նորի չպետք է բաժանել, դա սխալ է։

«Դաշտը բաց է, թող միանան նրանք, ովքեր ցանկանում են իշխանությանը հեռացնել, Բագրատ Սրբազանը թող որոշի, որ քաղաքական ուժին է ուզում տեսնել իր կողքը, մենք իրեն աջակցում ենք պաշտոններ ձեռքբերելը մեր համար գերնպատակ չէ, կարող ենք մեր փորձով ուղղակի կիսվել։ Ես ոչ մի ակնկալիք չունեմ,միակ ակնկալիքն՝ այս իշխանությունը փոխելն է և երկրի գահավիժումը կանխելն է»,- ավելացրեց Օհանյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։