33-ամյա սկանդալային նյուզմեյքեր Օլգա Բուզովան այժմ գտնվում է Բալիում։ «Դոմ 2» ռեալիթի շոուի հաղորդավարուհին մեկ լողազգեստով «կրակոտ» պարեր է կազմակերպում, մեկ սկանդալային տեսանյութեր հրապարակում։
Երգչուհին համատեղում է աշխատանքը հանգստի հետ։ Օլգան հերթական անգամ ցուցադրել է, թե ինչպես է զվարճանում «Պլան Բ» ռեալիթի շոուի նկարահանումներից հետո ազատ ժամանակ։ Ի դեպ նախագծում նա ցանկանում է գտնել սիրելիին։
Բուզովան իր Instagram-ում նոր հրապարակումներ է կատարել, որոնցում ներկայացել է կարմիր մինի բիկինիով։ Դրանցից մեկում հաղորդավարուհին պարում էպատշգամբում, իսկ լուսանկարում նա ցուցադրել է մարմինը տարբեր կողմերից։ «Ցանկանում եմ, որ իմ տղամարդուն չհտաքրքրի, թե ինչ է եղել իրենից առաջ։ Սակայն կարեւոր լինի, թե ինչպիսին կլինի իր հետ ապրածը», - հրապարակմանը կից գրել է Բուզովան։
Ինչից հետո թոխել է լողափնյա հանդերձանքը՝ ներկայանալով երկնագույն բիկինիով։ Օլգան պատմել է, թե ինչպս է սկսում օրը։ Նա որոշել է թարմանալ եւ մտել է սառը ջրով լի լողավազանը, գրում է NEWS.am STYLE
0Comments