Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:
Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ամառային, առօրյա, հմայիչ տեսքով։ Երգչուհին առանց շպարի է, կրում է զոլավոր հանդերձանք, կերպարն համալրում է արեւային ակնոցը։ Սոֆիի ձեռքում կա սուրճով բաժակ, իսկ նավի վրա արված կադրին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Առավոտ... ծով տեղ, սու՞րճ»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարներն արվել էին Գորիսում։ Երգչուհին առօրյա կերպարում էր՝ ջինսե տաբատ, կապույտ վերնաշապիկ եւ սպորտային կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Մեկնաբանություններում Սոֆին գրել էր. «Խնձորեսկի ճոճվող կամուրջ․․․ Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու կողմերը՝ Հին եւ Նոր Խնձորեսկները, որտեղից երեւում են Խնձորեսկի չորս եկեղեցիները եւ «Ինը մանուկի» աղբյուրը։
Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Սուրբ Թադեւոս եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաքն է՝ իր բազմաթիվ տուն-քարանձավներով ու «առանձնատներով»», գրում է NEWS.am STYLE
0Comments