Ռիհանայի 7-ամյա նմանակը մոդելային խոշոր պայմանագիր է կնքել

7 մլն հավանություն և հազարավոր մեկնաբանություններ հավաքած լուսանկարը ճանապարհ է հարթել փոքրիկի փայլուն մոդելային կարիերայի համար

Հայտնի երգչուհի Ռիհանայի 7-ամյա նմանակ փոքրիկ Ալաան մոդելային խոշոր պայմանագիր է կնքել, գրում է MSN-ն:

Փոքրիկը հայտնի էր դարձել, երբ երգչուհին Instagram-ում կիսվել էր վերջինիս լուսանկարով:

Ռիհանայի 7-ամյա նմանակը

«Գրեթե հեռախոսս ցած էի գցում: Ինչպե՞ս կարելի է այդքան նման լինել»,- գրել էր երգչուհին:

Լուսանկարով կիսվելուց հետո, մի շարք օգտատերեր հաստատել էին աղջնակի և Ռիհանայի նմանությունը և հայտնել, որ եթե իրականում նմանակներ գոյություն ունեն, ապա Ռիհանան գտել է իր նմանակին:

Ռիհանայի 7-ամյա նմանակը

Ինչպես գրում է աղբյուրը՝ 7 մլն հավանություն և հազարավոր մեկնաբանություններ հավաքած լուսանկարը ճանապարհ է հարթել փոքրիկի փայլուն մոդելային կարիերայի համար: Մեկ ամիս անց The Mane Choice վարսերի համար նախատեսված բնական միջոցների միջազգային բրենդն աղջնակին խոշոր պայմանագիր է առաջարկել, որը վերջինս ստորագրել է օգոստոսի 10-ին:

Ռիհանայի 7-ամյա նմանակը

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ալաան, որը դեռ նոր է մուտք գործում մոդելային աշխարհ, վստահաբար կստանա նաև այլ առաջարկներ:

Հաղորդվում է նաև, որ 45-ամյա մոդել Թայրա Բենքսը նույնպես կապվել է գեղեցկուհու հետ և խոստացել է նրան օգնել իր մոդելային կարիերայի ընթացքում: