Հայտնի երգչուհի Ռիհանայի 7-ամյա նմանակ փոքրիկ Ալաան մոդելային խոշոր պայմանագիր է կնքել, գրում է MSN-ն:
Փոքրիկը հայտնի էր դարձել, երբ երգչուհին Instagram-ում կիսվել էր վերջինիս լուսանկարով:
«Գրեթե հեռախոսս ցած էի գցում: Ինչպե՞ս կարելի է այդքան նման լինել»,- գրել էր երգչուհին:
Լուսանկարով կիսվելուց հետո, մի շարք օգտատերեր հաստատել էին աղջնակի և Ռիհանայի նմանությունը և հայտնել, որ եթե իրականում նմանակներ գոյություն ունեն, ապա Ռիհանան գտել է իր նմանակին:
Ինչպես գրում է աղբյուրը՝ 7 մլն հավանություն և հազարավոր մեկնաբանություններ հավաքած լուսանկարը ճանապարհ է հարթել փոքրիկի փայլուն մոդելային կարիերայի համար: Մեկ ամիս անց The Mane Choice վարսերի համար նախատեսված բնական միջոցների միջազգային բրենդն աղջնակին խոշոր պայմանագիր է առաջարկել, որը վերջինս ստորագրել է օգոստոսի 10-ին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ալաան, որը դեռ նոր է մուտք գործում մոդելային աշխարհ, վստահաբար կստանա նաև այլ առաջարկներ:
Հաղորդվում է նաև, որ 45-ամյա մոդել Թայրա Բենքսը նույնպես կապվել է գեղեցկուհու հետ և խոստացել է նրան օգնել իր մոդելային կարիերայի ընթացքում:
0Comments