«Այ տականք ու ոչնչություն, դու չես մարսելու. գիտեմ, որ գրածս տեսնելու ես». թալանել են Մարիամ Ալեքսանյանի տունը

Մանրամասներ

Հունիսի 8-ին դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նշել է ծննդյան 26-ամյակը:

Այսօր դերասանուհին հայտնել է, որ իր տարեդարձի օրը թալանել են իրենց բնակարանը:

«Այ տականք ու ոչնչություն, դու չես մարսելու իմ ամենաուրախ օրն այսպես փչացնելը: Գիտեմ, որ գրածս տեսնելու ես, այստեղից էլ իմացել ես, որ մենք տանը չենք լինելու:

Մեր տուն մտնելդ, գողացածդ, քո արած վատությունը կանգնելու է կոկորդիդ, չես մարսելու:

Վերադարձրու՝ խուսափելով հետագա խնդիրներից: Մեր տան գողությունը քո ամբողջ կյանքի մղձավանջն է լինելու», – գրել է նա: