Ռուսական «Победа»-ն դադարեցնում է թռիչքները դեպի Գյումրի

Ձմեռային շրջանը տևելու է 2019 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մարտի 29-ը

Ռուսական «Победа» ավիաընկերությունն այս տարվա ձմռանից դադարեցնելու թռիչքները Մոսկվայից դեպի Գյումրի:

Որոշումը պայմանավորված է նրանով, որ Շիրակ օդանավակայանում վառելիքի թերլցում է տեղի ունենում համապատասխան ընկերության կողմից, իսկ օդանավակայանի ղեկավարությանը դիմումներն անպատասխան են մնացել:

Ձմեռային շրջանը տևելու է 2019 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մարտի 29-ը: