ՌԴ-ն արձագանքել է Բորելի՝ Նավալնիի մահվան անկախ միջազգային հետաքննություն անցկացնելու կոչին

Մանրամասներ
Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Նավալնիի մահվան կապակցությամբ անկախ միջազգային հետաքննություն անցկացնելու՝ Ժոզեպ Բորելի կոչին․ «Մոսկվան նման պահանջներ չի ընդունում»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի խոսնակը նաև ասել է, թե Վլադիմիր Պուտինը չի տեսել Յուլիա Նավալնայայի երեկվա ուղերձը, որը նա հրապարակել էր սոցցանցերում։

Ըստ Պեսկովի՝ այրու մեղադրանքները, թե Նավալնիի մարմինը չեն տալիս թունավորումը թաքցնելու համար, մերկապարանոց են և ոչնչով չեն հիմնավորվում։