ուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մանրամասն քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվել է հոկտեմբերի 10-ին և 17-ին հակամարտող կողմերի միջև ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը։
0Comments