«Վագները» պայմանագիր չի կնքի Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հետ. Պրիգոժին

Մանրամասներ

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրամանատար Եվգենի Պրիգոժինը հայտարարում է, որ պայմանագիր չի կնքի Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ի ռուսալեզու խմբագրությունը։

Մինչ այդ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հրաման էր արձակել, որով պարտավորեցնում էր Ռուսաստանում գործող «կամավորական ջոկատներին» մինչև հուլիսի 1-ը պայմանագիր կնքել ՊՆ-ի հետ։

Ի պատասխան՝ «Վագների» հիմնադիրն ու հրամանատարն ասել է, որ այս հրամանը չի տարածվի իր մարտիկների վրա։ Նրա խոսքով, «Վագները օրգանապես ներդրված է ռուսական ուժերի համակարգում», ենթարկվում է Ռուսաստանի և Գերագույն գլխավոր հրամանատարի շահերին և համաձայնեցնում է իր գործողությունները գեներալ Սերգեյ Սուրովիկինի հետ։