Սթրեսը հրահրում է գլխուղեղում անդառնալի փոփոխություններ. գիտնականներ

Հետազոտության արդյունքները հրապարակված են Cell գիտական պարբերականում

Ցյուրիխում գտնվող Շվեյցարական բարձրագույն տեխնոլոգիական դպրոցի մասնագետները պարզել են, որ սթրեսն առաջացնում է անդառնալի գործընթացներ գլխուղեղում: Ըստ անցկացված հետազոտության՝ բացասական իրադարձությունները հրահրում են քիմիական ռեակցիաներ, որոնք փոխում են գլխուղեղի նեյրոնային ցանցերի փոխազդեցությունը:

Գիտնականներն անցկացրել են գիտափորձը կրծողների մասնակցությամբ, որոնց ուղեղը գենետիկորեն փոփոխված էր: Դա թույլ էր տվել հետազոտության շրջանակում վերահսկել նորադրենալինի ազատումը, որի կենտրոնացումը կտրուկ աճում է սթրեսային իրավիճակների ընթացքում:

Փորձարկվող կրծողների գլխուղեղի հետագա ՄՌՏ-հետազոտությունները ցույց են տվել, որ նորադրենալինն ակնթարթորեն վերակառուցել է ուղեղի նեյրոնային ցանցերը խաչաձեւ փոխազդեցության համար: Այդ փոփոխություններն առավել պարզ երեւում էին նշաձեւ մարմնում, ինչպես նաեւ հատվածներում, որոնք պատասխանատու են սենսորային գրգռիչների համար (օրինակ՝ լսողական եւ տեսողական):

Գիտնականները համոզված են, որ սթրեսային իրադարձությունների արձագանքը կարող է դառնալ քրոնիկ տագնապի եւ խուճապի նոպաների պատճառ:

Հետազոտության արդյունքները հրապարակված են Cell գիտական պարբերականում, գրում է med.news.am: