Մոսկվայում օդանավ է կործանվել. Զոհեր կան

Ավիավթարի պահին օդանավում եղել են օդաչուն և մեկ ուղևոր, նախնական տեղեկություններով, վերջիններս զոհվել են

Մոսկվայի երկրամասում փոքր օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից:

Միջադեպը տեղի է ունեցել Դրակինո գյուղում:

Ավիավթարի պահին օդանավում եղել են օդաչուն և մեկ ուղևոր: Նախնական տեղեկություններով, վերջիններս զոհվել են:

Կրկին նախնական տեղեկությունների համաձայն, օդանավն ընկել է էլեկտրալարերին բախվելու արդյունքում: