Հնդկական Ռաջաստհան նահանգում հովազը մտել է բնակելի տուն և սպանել է 40-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում է The Times of India-ն:
Հովազը մարդու վրա հարձակվել է վաղ առավոտյան: Հնդիկը քնած է եղել տան բացօթյա հատվածում, և հովազը միանգամից հարձակվել է, բռնել վզից և քարշ տվել նրան:
Տղամարդու աղաղակը տներից դուրս է բերել բարեկամներին ու հարևաններին: Նրանք վազել են հովազի հետևից: Հնդիկի մարմինը գտել են բացատներում: Վայրի կատուն կերել էր նրա ոտքն ու թաքնվել մոտակա անտառում:
Դեպքը սարսափահար է արել բնակիչներին: Նրանք կարծում են, որ կենդանին կվերադառնա:
0Comments