Իյա, իրո ՞ք , բայց ո՞վ է քեզ խանգարում

Հայաստանի Հանրապետությունում վատ կառավարում, իհարկե կա, բայց դրա հետ, այսպես իր երիտասարդ թիմը կապ չունի

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, Հայաստանի Հանրապետությունում վատ կառավարում, իհարկե կա, բայց դրա հետ, այսպես իր երիտասարդ թիմը կապ չունի: «Եկեք պատկերացնենք կառավարման համակարգը։ Դա 1 տոկոս, 2 տոկոս նոր եկած երիտասարդ թիմ է, եւ 98 տոկոսն էլ կառավարման այն համակարգն է, որը մենք ունեցել ենք նաեւ իշխանափոխությունից առաջ։ Այստեղ պրոբլեմը ոչ այնքան մարդկային է, որովհետեւ այս կառավարման համակարգը, ի վերջո, գոյություն է ունեցել շատ երկար տարիներ»։
Փաշինյանի խոսքով՝ այսօր կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, եւ քչերն են նկատում, որ կոռուպցիան կառավարման որոշակի համակարգ է. «Մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ասում ենք՝ կոռուպցիան վատ երեւույթ է, բայց մեզնից քչերն են նկատում, որ կոռուպցիան նաեւ կառավարման որոշակի համակարգ է, որովհետեւ ես որպես պետական պաշտոնյա, պետք է ընտրություն կատարեմ, թե ի՞նչ ընթացք տամ այս մի բաժակ խնդրին, կամ պոտենցիալ հավակնորդներից ո՞ւմ վերապահեմ այս մի բաժակ ջուրը կառավարելու իրավունքը։ Երբ կա կոռուպցիոն համակարգ, խնդիրը շատ է, ով շատ տվեց, իրեն էլ տալիս ենք այս ջուրը։ Իսկ երբ չկան կոռումպացված համակարգեր, եւ կառավարությունը ստիպված է գործել օրենքներով, պարզվում է՝ շատ օրենքներ գոյություն ունեն, բայց իրենք գոյություն են ունեցել միայն Վենետիկի հանձնաժողովի եւ այլ կառույցների համար։ Եվ հիմա եթե դու փորձում ես աշխատել օրենքով, պարզվում է, որ այդ օրենքը աշխատելու համար չէ, այլ ցույց տալու համար է։ Աշխատելու հիմնական մեթոդը եղել է կոռուպցիան»,- ասել է նա:
Իյա, իրոք` կասեր դասականը: Այս ինչպե ՞ ս է ստացվում, որ նախկինների ժամանակ ամեն տեսակ տապալման և թերացման համար պատասխանատու էին իրենք, հիմա իրենք ոչ մի բանի համար պատասպխանատու չեն: Ստացվում է, որ իր նարահայտ թիմին կառավարման համակարգի աշխատողներն են խանգարում, մեկ `էլ համակարգային կոռուպցիան, թե չէ էն կուռը դեսն էին անելու: 
Փաստորեն Փաշինյանը սեփական թիմի մասնագիտական անճարիկությունը, ոլորտային տեսլականների բացակայությունը, համակարգային գիտելիքների բացակայությունը թերացման հիմք չի համարում, միակ իրական հիմքը նախկին աշխատողներն են: Տեսնես ներկաներն ինչ են ուզեցել անել, որ նախկինները դեմներն առել են: 

Հայկ Դավթյան, գրում է hayeli.am: