Բրիտանական «Wanderlust» ճամփորդական ամսագիրը առաջարկել է 7 գեղատեսիլ վայր, որն արժե տեսնել Հայաստան այցելելիս:
Եղեգնաձոր
Եղեգնաձոր քաղաքը գտնվում է Հայաստանի հարավում, Վայոց ձորի մարզում: Մոտակայքում է գտնվում 13-րդ դարում կառուցված Նորավանք վանական համալիրը:
Ջերմուկ
Ջերմուկը առողջարանային քաղաք է, որը գտնվում է Վայոց ձորի մարզում: Այն զբոսաշրջիկների շրջանում բավականին հայտնի է իր բուժիչ, հանքային ջրերով, իսկ ձմռանը այն վերածվում է դահուկասահքի համար հիանալի վայրի:
Դիլիջան
Դիլիջանն առանձնանում է իր կլիմայական պայմաններով և էկոհամակարգով: Այստեղ է գտնվում Դիլիջանի Ազգային պարկը իր գեղեցիկ անտառներով: Դիլիջանը հաճախ անվանում են «Հայաստանի Շվեյցարիա»: Այստեղ է գտնվում նաև գեղատեսիլ Պարզ լիճը:
Արագած լեռ
Արագածը 4 գագաթից բաղկացած լեռ է, որը տեսանելի է մայրաքաղաք Երևանից: Այն հիանալի վայր է մեկօրյա ճանապարհորդության համար, հատկապես եթե դուք սիրում եք լեռնագնացությամբ զբաղվել: Այստեղ կան ավանդական ռեստորաններ, որտեղ կարելի է համտեսել ավանդական խաշ և հիանալ տեսարանով:
Գեղարդ
Տաթևեր
Տաթևերը աշխարհի ամենաերկար ճոպանուղին է՝ ձգվելով գրեթե 6 կիլոմետր Հալիձորի և Տաթևի վանքի միջև: Ճոպանուղով ուղևորությունը տևում է մոտավորապես 12 րոպե:
Սևանա լիճ
Ամռանը Սևանա լիճ այցելելը լավ տարբերակ է քաղաքի տապից փախուստի համար: Այն Կովկասի ամենամեծ լիճն է և աշխարհում ամենամեծ քաղցրահամ լճերից է: Ջուրը մաքուր է և կապույտ: Այստեղ կան բազմաթիվ լողափեր, որտեղ դուք կարող եք պարզապես նստել և հանգստանալ:
0Comments