Երևանը ռուսաստանցիների տոնական ամրագրումների թոփ հնգյակում է եղել

Մանրամասներ

Aviasales ամրագրումների ծառայության մասնագետները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ Մոսկվայի օդանավակայաններում 2022 թվականի ամենածանրաբեռնված օրերը դեկտեմբերի 25-30 են եղել։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Ծառայության տվյալներով, տոնական բոլոր ամրագրումների 25 տոկոսը բաժին է հասել հենց այս օրերին։

Դրա հետ կապված՝ փորձագետները ճանապարհորդներին խորհուրդ են տվել օդանավակայաններ գալ ոչ ուշ, քան թռիչքից երեք ժամ առաջ և օգտվել առցանց հաշվառումից։

Ռուսական ամենապահանջված ուղղություններից են Սոչին, Կրասնորդարը, Մինվոդին և Դոնի Ռոստովը։

Արտասահմանյան ուղղությունների հնգյակում են Երևանն ու Ստամբուլը։