Դեպրեսիայից ու տրամադրության անկումից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին ազատվել դրանց առաջացման պատճառներից, սակայն անկախ այդ պատճառներից տրամադրության վրա կարելի է ներգործել նաև որոշակի մթերքի միջոցով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք նպաստում են տրամադրության բարելավմանը:
Հատապտուղներ
Գետնամորին, ելակը, հաղարջն ու այլ հատապտուղները հարուստ են հակաօքսիդանտներով ու մի շարք այլ ակտիվ բաղադրիչներով, որոնք բարելավում են տրամադրությունն ու դրական ազդեցություն են ունենում մաշկի, եղունգների ու մազերի վրա:
Շոկոլադ
Այս մթերքը պարունակում է «երջանկության հորմոն», սակայն հարկավոր է հաշվի առնել, որ տրամադրությունը բարելավելու հատկությամբ օժտված է միայն սև շոկոլադը:
Նարինջ
Նարինջը ֆոլաթթվի ու վիտամին C-ի հարուստ աղբյուր է, իսկ դրա պայծառ գույնն ու թարմացնող բույրն օգնում են բարելավել տրամադրությունը:
Սաղմոն
Սաղմոնը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար: Այն հարուստ է Օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք բարձրացնում են տրամադրությունն ու պաշտպանում են մաշկը վաղաժամ ծերացումից:
Սպանախ
Սպանախը գրեթե «ռեկորդակիր» է B խմբի վիտամինների պարունակությամբ: Այս մթերքը բարձրացնում է էներգիայի մակարդակն ու կենսական տոնուսը, ինչպես նաև հանդես է գալիս հակաօքսիդանտի դերում:
Դդմի սերմեր
Այս սերմերը տրիպտոֆանի՝ երջանկության հորմոն էնդորֆինների համար պատասխանատու ամինաթթվի հարուստ աղբյուր են: Երեկոյան 100-200 գրամ դդմի սերմ ուտելը կօգնի ոչ միայն բարելավել տրամադրությունը, այլև կարգավորել քնի որակը:
Ավոկադո
Ավոկադոն հարուստ է մեծ քանակությամբ չհագեցած ճարպաթթուներով, որոնք բարելավում են գլխուղեղի աշխատանքը: Պարբերաբար ավոկադո օգտագործելու դեպքում դրական ազդեցությունն ակնհայտ կլինի կարճ ժամանակ անց:
0Comments