1.Շոկոլադ
Կակաոն իր մեջ պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, որոնք ակտիվացնում են ուղեղի աշխատանքը և տալիս ուժ մի քանի ժամվա համար:
2.Յոգուրտ
Յոգուրտը իր մեջ պարունակում է մագնեզիում, որը համարվում է էներիգիայի բնական աղբյուր:
3.Սնունդ , որոնց մեջ ավելացված է կարմիր պղպեղ
Կարմիր պղպեղ ուտեստները արագացնում են նյութափոխանակությունը, ինչը օրգանիզմի համար առավոտյան շատ կարևոր է: Դրա շնորհիվ դուք կզգաք էներգիայի աճ:
4. Ընկուզեղեն
Ընկուզեղենը, հատկապես նուշը հարուստ են վիտամին B-ով և մագնեզիումով, ինչի շնորհիվ էլ, դրա օգտագործումից հետո մարդը զգում է էներգիայի և ուժերի համալրում:
5. Եգիպտացորենի և վարսակի փաթիլներ
Եգիպտացորենի և վարսակի փաթիլները իրեն մեջ պարունակում են բարդ ածխաջրեր, որոնք բարձրացնում են կենսունակությունը, տալիս էներգիա և բարձրացնում ուղեղի ակտիվությունը:
6. Սպանախ
Սպանախը հարուստ է A պրովիտամինով, հանքային աղերով, յոդով և սպիտակուցներով: Իր օգտակար կատկանիշների շնորհիվ սպանախը ակտիվացնում է ավելի լավ, քան կոֆեինը:
7.Հատապտուղներ
Թարմ հատապտուղները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք ազդում են ուղեղի աշխատանքի և նյարդային համակարգի վրա, որի շնորհիվ մարդուն դարձնում են էներգիայով լեցուն:
8. Ձու
Ձուն հարուստ է վիտամիննեերով, պրոտեինով և հանքանյութերով, այդ իսկ պատճառով առավոտյան տալիս են մարդուն անհրաժեշտ էներգիա և արագ վերականգնում են մարմինը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո:
9. Խնձոր
Խնձորը իր մեջ պարունակում է ֆրուկտոզա՝ բնական խթանիչ, որը օգնում է օրգանիզմին առույգանալ: Այն նաև օգնում է ուղեղին արագ անցնել աշխատանքի:
10.Միս
Որքան էլ, որ տարօրինակ թվա, միսը նույնպես ունի թարմացնող ազդեցություն, և օգնում է առավոտյան հեշտ արթնանալ: Շնորհիվ մեծ քանակությամբ պրոտեինի պարունակությանը մսի մեջ , մարդու օրգանիզմը այն ընդունելուց հետո սկսում է ակտիվորեն էներգիա առաջացնել:
11.Բանան
Բանանը իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ կալիում, իսկ ինչքան շատ է օրգանիզմում կալիումը այդքան լավ է մարդու ինքնազգացողությունը:
0Comments