Ճարճատուկը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը. Իմացեք ավելին՝ այս բույսի օգտակարության մասին

Մանրամասներ

ա

Ճարճատուկի կանոնավոր օգտագործումը կարող է օգնել նվազեցնել արյան մռւ շաքարի մակարդակը, ինչպես նաեւ բարելավել աղիների առողջությունը: Նման կարծիք է հայտնել սննդաբան Իրինա Ռիլը (Ռուսաստան)։

«Ճարճատուկի օգուտներն անհերքելի են։ Այն պարունակում է բավարար քանակությամբ A, E, B1, B2, B3, C, PP վիտամիններ, ինչպես նաեւ կալիում եւ մագնեզիում: Այն պարունակում է մեծ քանակությամբ ինուլին, որը շատ օգտակար է աղիների միկրոֆլորայի համար»,-ասելէ նա։

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ոչ բոլորը կարող են ճարճատուկ ուտել։ Օրինակ, այն չի կարելի օգտագործել հակաբիոտիկի հետ միաժամանակ, քանի որ այդպիսով կարող է նվազել դեղամիջոցի արդյունավետությունը։ Բացի այդ, ըստ մասնագետի, ճարճատուկի կանոնավոր օգտագործման հակացուցում են արյունատար անոթների հիվանդությունները։  

Ճարճատուկ․ բույս, որն օգնում է օրգանիզմը մաքրել շլակներից ու տոքսիններից, էներգիա է հաղորդում։ Այն առավելապես հայտնի է ցիկորի անվանումով։ Fithacker.ru-ն գրում է, որ այս բույսը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ մի շարք սննդարար նյութեր, այդ թվում՝ կարոտին, B1, B2, B3, C վիտամիններ, միկրոէլեմենտներ՝ նատրիում, կալիում, երկաթ, օրգանական թթուներ և այլն։

Ցիկորին նյութեր է պարունակում, որոնք նպաստում են նյութափոխանակության արագացմանը, կարգավորում այդ համակարգի աշխատանքը։

Ճարճատուկի արմատներով պատրաստված թուրմը համարվում է ախորժակը լավացնելու միջոցներից մեկը, կարող է օգտագործվել ենթաստամոքսային գեղձի աշխատանքի կարգավորման նպատակով։ Բացի այդ՝ այս բույսն արագացնում է արյան հոսքն ու նյութափոխանակության գոծընթացները լյարդում։ Ճարճատուկը նյութ է պարունակում, որը նպաստում է աղիների միկրոֆլորայի կարգավորմանը, իմունիտետի ամրացմանը։
Ճարճատուկն օգնում է հանգստացնել նաև նյարդային համակարգը, քանի որ B խմբի վիտամիններ է պարունակում․ հենց այս խմբի վիտամիններն են «պատասխանատու» տրամադրության, ամուր քնի համար։ Ճարճատուկը հարուստ է նաև կալիումով, որն անհրաժեշտ է սրտի նորմալ աշխատանքի համար և նպաստում է «վատ» խոլեստերինի դուրսբերմանը։

Քանի որ ճարճատուկը երկաթ է պարունակում, այն օգտագործվում է նաև անեմիայի դեմ պայքարում։ Այս բույսը դրական ազդեցություն է ունենում նաև վահանաձև գեղձի վրա, կարող է օգտագործվել մաշկային խնդիրների բուժման ընթացքում։ Քանի որ այն հակաբորբոքային հատկություն ունի, կարող է օգտագործվել նաև վնասվածքների ապաքինման համար։ Այս բույսի թուրմերը կարող են օգտակար լինել այնպիսի մաշկային խնդիրների դեպքում, ինչպիսիք են սեբորեան, ալերգիկ դերմատիտները, նեյրոդերմիտը, էկզեման, պսորիազը։