Ռուզանս մի օր ասաց՝Հարութ տղա, ես քեզ հետ ապրելով քեզ պետք է պատժեմ, բայց ճիշտ հակառակը արեց

Ես վախենում եմ ,երբ մարդիկ սկսում են լեզվով չխոսել

 

Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի հետ:/Մաս 2-րդ/

-Ասացիք,հասկանալի էր ,որ ձեր կինը քիչ ,բացառիկ երջանիկ կանանցի է ,որ արդեն քանի տարի կորցրել եք,բայց չեմ հիշում որևէ առիթ ,որ խորը ցավով չհիշեք այդ կորուստը:Մեծ սիրո կորուստ է և բացակայություն:

-Մեզանից հեռացողները հեռանում են,մահանում են մեկ անգամ,իսկ նրանց սիրողները ամեն օր են մահանում:Ես նարնցից մեկն եմ,բայց երևի ես սխալներ շատ եմ արել,ինքն ինձ ասում էր՝Հարություն,դու լավ ամուսին չես,բայց դու լավ մարդ ես,զավակիս համար լավ հայր ես:Հումոր ուներ անեևակայելի :Մի օր ասաց՝Հարութ տղա,ես քեզ հետ ապրելով քեզ պետք է պատժեմ,բայց ճիշտ հակառակը արեց…

-Բայց հիմա ապրո՞ւմ է չէ ձեզ հետ…

-Ինքը իր մահով պատժեց ինձ:Հիմա ոչ մի բան չենք կարող անել ,ապրում եմ,շնչում եմ իրենով,ինչ էլ անեմ չեմ կարող ետ բերել,գոնե ասում եմ ՝Աստված ինչքան ինձ կյանք է տվել,ապրեմ առաքինի,նորմալ կյանքով,այն կյանքով,որ ինքը կուզեր,որ ես ապրեի:

-Ձեր մեջ երգը,մեղեդին որտեղի՞ց է սնուցվում:

-Իմ արմատները հայկական են,օրինակ ՝մենք չենք լինի 20 տարեկան երգը ստեղծելիս ազդվել եմ Ազնավուրի՝երեկ մենք դեռ երիտասրդ էինք երգով,ասացի,որ ա յս երգը շատ լավ երգ է,իմ բասկիթառիստին ասացի,որ մեզ մի երգ է պետք,ասաց ՝ինձ մի միտք տուր,ասացի՝օրինակ ՝մենք չենք լինելու 20 տարեկան,այդպես էլ ծնվեց երգը:Առաջին անգամ ,երբ կատարեցինք այդ երգը,գմփաց,ծափահարություններ…ընդհանարպես ծափահարում են, երբ երգը վերաջնում է,կամ,որ շատ են հավանում,բայց առաջին տողից հետո,երբ մարդիկ սկսում են ծափահարել ,արդեն զգում ես,թե ինչպես են հավանում:Մինչև հիմա հնչում է:Կամ՝ սիրում եմ քեզ երգը,երգեր են,որ մինագամից սիրվեցին և ժողովուրդը բռնեց և բաց չթողեց:Գժություն է մեր Համո Սահյանը,երգային,քիչ են անդրադարձել մեր կոմպոզիտորները Համո Սահյանին,օրինակ ՝Իմ կյանքը երգը ձայնագրել եմ նրա բանաստեղծության հիման վրա, երաժշտությունը ՝Նարեկ Դուրյանի,միանգամից ժողովուրդը բռնեց այդ երգը:Եթե ժողովուրդը որակյալ բան է տեսնում,բռնում է,թող ոչ ոք չասի՝մենք երգում ենք այն ,ինչ ժողովուրդն է ուզում:Որակյալ ,լավ երգը ժողովուրդը մինագամից կդնի իր սրտի մեջ:

-Նոր կատարողներից ո՞ւմ եք հավանում:

-Թաթային,Ռազմիկ Ամյանին:Սակայն երիտասրաներ կան,որ տաղանդ ,շնորհք ունեն,կատարողականը լավ է,հայերնին լավ են տիրապետում,բայց ճաշակն է պակասում:

-Սիրուշոյի ինքնատիպությունը ո՞րն էր,որ համաձայնեցիք երգել նրա հետ:

-Սիրուշոն մեր ամենաշնորհալի երգչուհիներից մեկն է,իր վոկալով,երգերը զատելու կարողությամբ,և երգեցինք, պատահական չէ,որ Տարիները անցան երգը երգեցինք:Դրա պատմությունը ասեմ.երգը ես լսել եմ դուդուկի նվագակցությամբ,հին ձայնագրություն էր,ասացի՝սա երգ պետք է դառնա,մեկ գիշերում բառերը գրեցի,երգը ձայնագրեցինք: 1979 –ին ենք ձայնագրել: Սիրուշոն առաջարկեց և երգեցինք, երգի կյանքը մի 40 տարով էլ երկարեց:Մեր ժողովուրդը շահեց:

-Երբեմն լինում եմ ԱՄՆ-ում,մենք ավելի շատ չենք սիրու՞մ խոսքով տեր կանգնել մեր երկրին:Մի անգամ քաղաքագետ հյուր ունեի,Սփյուռքից էր,ասացի՝տեսեք մեր համայնքերը Հայաստանի,Արցախի կողքին են ,ասաց՝ծիծաղելի է ,եթե համեմատեք ձեզ հրեաների հետ ,թե երեխան,որ ծնվում է,աշխարհիս որ անկյունում էլ լինի ինչ պատասխանատվություն ունի իր երկրի հանդեպ:Համահայական հիմնադրամ ունենք,որին առաջ չէինք վստահում,հիմա վստահում են,հաստատ այն միջոցները,պատասխանատվությունը,գոմարները չէ,ինչ ունի մեր համայնքը:Ի՞նչն է մեզ խանգարում,որ լիարժեք տեր կանգնենք մեր երկրին:

-Երկրաշարժի ժամանակ ամբողջ Սփյուռքը անդամահատվեց, ուղիղ մեկ տարի ոչ մի ուրախություն չէր կատարվում,ոչ երգիչ,երաժիշտ չի աշխատել,անդամալուծվեցին ամբողջ գաղութները,սկսվեց այդ արշավը:Ես հիշում եմ,որ Նոր Տարվա գիշերը տանը նստած,գլուխ գլխի մեկ բաժակ վերցրեցինք և խմեցինք ժողովրդի կենացը:Սկսվեց այդ դրամահավաքը,չեմ կարծում,համաձայն չեմ ձեր ասածի հետ,որովհետև…

-Տեսեք,թե ինչ գումարնեք են գալիս,համեմատեք հրեաների հետ…

-Երկրի ոչ կայուն վիճակն է եղել,շատերին գիտեմ,որ ցանկացել են ներդրումներ անել ,սակայն…կան,որ մնացել են այստեղ կռիվ են տալիս,սակայն շատերն էլ ետ են գնացել,մարդիկ տարբեր են .ամեն ինչ դեռ կորած չէ,ես հավատում եմ իմ երկրի անմահությանը:

-Երբ է գալու այն պահը,որ արտագաղթի պատմությունը պետք է վերջանա:

-Ուշ կամ կանուխ բոլորս էլ պետք է գանք այստեղ ,ներառյալ ես:

-Պատասխանատուի իրավունքո՞վ:

-Ես ոչ մի տեղ այսքան իրավունքով չեմ եղել, ինձ շատ են ասում՝լավն է չէ Ամերիկան,ասում եմ՝այո,շատ լավն է, ես սիրում եմ ,ինձ միակ պահող բանը,որ հայրս այստեղ է թաղված,մայրս ՝այնտեղ, Ռուզանս այնտեղ է թաղված, իսկ մենք կապված ենք մեր շիրիմներին:Ամեն հավատում եմ,որ բոլորս պետք էվերադառնանք:

-Հրաշալի առիթով եք եկել,30 տարի առաջ եք նման փառահեղ հաղթական համերգ անցկացրել, վստահ եմ,որ նման հաղթանակ կլինի շուտով,խորհրդանշական համերգ է լինելու:

-Ասում ենո,պատմությունը կրկնվում է,Արտավազդ Եղոյանի որդու՝Խաչիկ Եղոյանի հետ,ով հիմա զբաղվում է իմ համերգով ,որոշեցինք մի այսպիսի բան ձեռնարկել և ձեռնարկեցինք: Յուրաքայնչյուր արվեստագետ պետք է զգա ոգևորությունը ,որ 100 000 հոգի քո անունն են բղավում,ու քո շաւնչը կտրվում է,ժողովրդի այդ սերը ,սա մի գիշերվա կատարվելիք բան չէ,սա տարիների կուտակված բան է:Ես մեկ անգամ ևս պետք է ապրեմ այդ ոգևորությունը մեր ժողովրդի հետ:

-Ես վախենում եմ ինչի՞ց…

-Ես վախենում եմ ,երբ մարդիկ սկսում են լեզվով չխոսել:

-Ամաչում եք ինչի՞ համար…

-Սուտ խոսելուս համար:

-Ափսոսում եք ինչի՞ համար:

-Որ բաներ կան,որ պետք անեի,բայց չեմ կարողացել անել:

-Կյանքում ստացած ամենածանր հարվածը:

-Ռուզանիս կորուստը:

-Ամենամեծ նվերը:

-Զավակս,որին դրեցի հորս անունը:

-Ասում են՝կյանքը ունի 3 աստիճան՝կյանք ինձ համար, կյանք մարդկանց համար,կայնքը Աստոծո առաջ,ձեզ համար ինչպե՞ս եք ապրել:

-Ես քիչ եմ ապրել ինքնս ինձ համար,ունեմ բարձր պատասխանատվության զգացում ,ես ուզում եմ դրանից երբեք դուրս զգալ:

-Մարդկա՞նց համար:

-Փորձել եմ լավագույնս անել,իմ կոչումը երգն է,և եթե այդքան ժողովուրդ եկել է քեզ լսելու,պետք է բարի լինել, մաքուր ճակատով դուրս գալ ու քո գործը կատարել 100 տոկոսով:

-Կյանքը Աստծո առաջ:

-Կարող է եկեղեցի հազվադեպ գնամ,ասում են,որ ամեն մարդ իր մեջ եկեղեցի է կրում,ամեն համերգից առաջ ես հավաքում եմ նվագախմբիս ,Հայր մերն եմ  ասում  ,խաչակնքում,նոր բեմ եմ բարձրանում:

 

Առաջին հատվածն՝այստեղ, գրում է hayeli.am: