ԽՈՅԵՐ
Այսօր Խոյերը հակառակ սեռի ներկայացուցիչների սիրտը գրավելու համար պետք է գործի դնեն իրենց ինտելեկտը, եւ ոչ հմայքը։ Սակայն եթե դուք այդքան էլ վստահ չեք ձեր IQ-ի վրա, ապա շփվելիս ավելի լավ է լսեք, քան խոսեք։ Լ
ՑԼԵՐ
Լավ կանեք՝ այսօր ինչ-որ մեկի հետ քննարկեք ձեր սիրային դժվարությունները եւ լսեք դրանց վերաբերյալ կողմնակի կարծիք։ Դա թույլ կտա ձեզ կարգավորել զգացմունքները եւ ստանալ պատասխանները այն հարցերի, որոնք իսկապես ձեզ հուզում են։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր պետք է աշխատեք աչքի ընկնել։ Ինչ-որ մեկի համար դա կարող է արտահայտվել թատրոն գնալով, մյուսի համար՝ ռոք-համերգ կամ ուսանողական երեկույթ, իսկ երրորդները կարող են պարզապես կինոպրեմիերայի գնալ։ Կարեւոր է այսօր տանը չմնալ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ ձեր սիրելիի հետ մեկնել ռոմանտիկ ճանապարհորդության... խանութներ։ Թե’ դուք, թե’ ձեր զուգընկերն արժանի եք ինքներդ ձեզ երես տալու։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք պետք է մտածեք ձեր ռոմանտիկ հարաբերությունների ապագայի մասին եւ կիսվեք դրանցով ձեր սիրելիի հետ։ Ձեր միտքն այսօր գերարագ է աշխատում՝ թույլ տալով ձեզ վերլուծել իրավիճակը մի քանի քայլով առաջ։
ԿՈՒՅՍԵՐ
Իզուր չեն ասում երջանիկ մարդկանց համար, որ նրանց հոգին երգում է։ Ե’վ հարաբերությունների հաստատման, ե’ւ ամրապնդման համար դուք այսօր պետք է այնպիսի մի վայր գնաք, ուր կկարողանաք երաժշտություն լսել։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ, որպեսզի դուք եւ ձեր սիրելին երազեք։ Միմյանց հետ երազանքներով եւ ծրագրերով կիսվելով, դուք կկարողանաք մոտեցնել դրանց իրականացումը։ Օրը բարենպաստ է այնքանով, որ նույնիսկ ամենաանհավանական երեւակայությունները հնարավորություն ունեն իրականանալ:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ինչ-որ նոր բան անելու համար հրաշալի օր է։ Անգամ նման անմեղ քայլը, ինչպիսին է նոր զգեստ գնելը, կարող է ձեր անձնական կյանքում դեպի լավը փոփոխություններ մտցնել։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր չէր խանգարի ինչպես հարկն է փորձարկումներ անել սիրային հարցերում։ Իհարկե, խոսքը չի գնում զուգընկերոջը փոխելու մասին, այլ նրա, որ ձեզ պետք է բազմազանություն մտցնել անձնական կյանքում։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Աստղերը հուշում են, որ այսօր ձեր զգացմունքները կտարբերվեն ծայրահեղ ուժով եւ անկայունությամբ։ Որպեսզի ձեր անզգույշ խոսքով կամ արարքով չվնասեք ձեր հարաբերություններին, այսօր պետք է փորձեք զսպել ձեր բուռն զգացմունքները։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր անձնական կյանքում կգա մի շրջան, երբ ձեզ անհրաժեշտ կլինի վերաիմաստավորել սիրելիի հետ հարաբերությունները։ Հնարավոր է, դրանք աստիճանաբար մտել են փակուղի, իսկ հնարավոր է՝ պարզապես թարմացման կարիք ունեն։ Այսպես, թե այնպես, թողնելով դա ինքնահոսի, դուք փակում եք աչքերը խնդիրների առաջ։
ՁԿՆԵՐ
Եթե այսօր ցանկանում եք ինչ-որ կարեւոր բանի մասին զրուցել ձեր սիրելիի հետ, ապա ավելի լավ է հետաձգեք դա։ Անգամ ամենահասարակ հարցերը կարող են լուծվել դժվարությամբ: Այնպես որ, պետք է հասկանաք, որ այն, ինչ կասեք այսօր, հնարավոր է՝ սխալ ընկալվի սիրելիի կողմից։
0Comments