Հայտնի է դարձել, թե ինչ են նվիրել միմյանց Պուտինը և Կիմ Չեն Ընը

Ռուսաստան կատարած առաջին այցի ժամանակ բաժակների ու բաժակակալների հավաքածու և թուր է նվիրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին վերջինիս՝ Ռուսաստան կատարած առաջին այցի ժամանակ բաժակների ու բաժակակալների հավաքածու և թուր է նվիրել, գրում է rt.com-ը՝ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին հղումով:

Կիմ Չեն Ընն էլ իր ռուս պաշտոնակցին սուր է նվիրել՝ ընդգծելով, որ այն խորհրդանշում է ուժ, ինչպես նաև ռուս ժողովրդին աջակցող կորեացի ազգի ոգին:

Պուտինը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդին և Ռուսաստանում գոյություն ունեցող ավանդույթի համաձայն նրան մետաղադրամ նվիրել:

 

The Korean sword, which Kim said 'represents power, represents my soul and the soul of our people, who support you.'

 

The tea set presented by Putin to Kim after Russian - North Korean talks at the Far Eastern Federal University on Thursday