Նազարբաևը կնշանակվի ԵԱՏՄ պատվավոր քարտուղար

Գաղափարը գտավ հերոսին

Ղազախստանի նախկին նախագահ, ղազախ ազգի առաջնորդ և երկրի Անվտանգության խորհրդի ցմահ նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարող է շատ շուտով ևս մեկ տիտղոս ստանալ: Մայիսի 29-ին ԵԱՏՄ համաժողովին, որը նվիրված կլինի միության 5-ամյակին, Նազարբաևը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի միության պատվավոր քարտուղար:

Բանն այն է, որ հենց Նազարբաևին է պատկանում ԵԱՏՄ ստեղծելու գաղափարը, որին այնուհետ աջակցել են նաև հետխորհրդային մյուս երկրները: ԵԱՏՄ-ի 5-ամյակին նվիրված հոբելյանական համաժողովը կկայանա հենց այն քաղաքում, որը կոչվել է Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևի անունով:

Քանի որ առայժմ այդպիսի պաշտոն չկա, ապա սահմանված չեն նաև այդ պաշտոնում նշանակվող անձի լիազորությունները: Հայտնի է միայն, որ բազմաթիվ գործառույթների թվում Նազարբաևը նաև կներկայացնի ԵԱՏՄ-ն արտաքին խաղացողների առջև: