ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին պայմանագրերը։ Փաստաթղթերի փաթեթը հրապարակվել է Պետդումայի էլեկտրոնային տվյալների բազայում, գրում է ՏԱՍՍ-ը:
Բոլոր չորս նախագծերում առաջարկվում է «վավերացնել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի Ռուսաստանի Դաշնության կազմ ներառելու և նոր սուբյեկտների ձևավորման մասին համաձայնագիրը»: Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են Մոսկվայում սեպտեմբերի 30-ին։
Միջազգային պայմանագրերը, ի թիվս այլ բաների, վերաբերում են նոր սուբյեկտների սահմանների սահմանմանը: Ինքնահռչակ հանրապետությունների և մարզերի սահմանները կորոշվեն այն տարածքի սահմաններով, որոնք «գոյություն են ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմ ընդունման օրը»:
Միջազգային պայմանագրերը սահմանում են, որ օտարերկրյա պետության տարածքի հետ կապված սահմանները կլինեն Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը:
Այդ փաստաթղթերի քննարկումը Պետդումայում նախատեսված է հոկտեմբերի 3-ին, իսկ Դաշնության խորհրդում՝ հոկտեմբերի 4-ին: Կիրակի ավելի վաղ Ռուսաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է ՌԴ նախագահի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթը՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու վերաբերյալ։
Սեպտեմբերի 30-ին Կրեմլում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրեր է ստորագրել այդ տարածքների ղեկավարների հետ՝ դրանք Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու վերաբերյալ։ Ավելի վաղ այնտեղ հանրաքվեներ են անցկացվել, շրջանների բնակիչները ձայների մեծամասնությամբ կողմ են արտահայտվել Ռուսաստանին միանալուն։
Ուկրաինան և Արևմուտքը դատապարտել են հանրաքվեները՝ կատարվածն անվանելով ՌԴ-ի կողմից ուկրաինական տարածքների բռնակցում:
Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնն ու Զապորոժիեն Ռուսաստանի կազմ ընդունելու մասին պայմանագրերը
Մանրամասներ
0Comments