Ձմռանը հնարավոր է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադար, ինչը ձեռնտու չէ Ռուսաստանին։ Օկուպանտների համար ձմեռը, ամենայն հավանականությամբ, դժվար կլինի: Նման կանխատեսում է արել Ուկրաինայի հարցով ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը, հայտնում են ուկրաինական զլմ-ները։
«Ռուսական բանակը ձգված է, նրանք իրենց հողից ավելի հեռու են, և նրանց զինվորականների համար ավելի դժվար կլինի զենք, սնունդ, վառելիք ստանալը, մի խոսքով ռուսներին ծանր ձմեռ է սպասվում»,- զգուշացրեց նա։
Նրա կանխատեսմամբ՝ մինչև գարուն Ուկրաինայում ռուսական բանակը կհյուծվի, իսկ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան հաջող հակահարձակում իրականացնել մինչև այս տարվա վերջ։
«Ուկրաինան կվերադարձնի որոշ առանցքային տարածքներ: Հաջորդ տարի մենք ականատես կլինենք Ուկրաինայի կողմից ռուսներին իրենց հողից դուրս մղելու հետագա փորձերի, գուցե նաև որոշակիորեն հաջողված: Հետևաբար, ես չէի ասի, որ աշնանը վերագրավվածը սահմանն է: Այո, ձմռանը, իհարկե, դադար կլինի, բայց այս դադարը Ռուսաստանի օգտին չի լինի»,- ասել է Վոլքերը։
0Comments