Այսօր՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ին, Բայդենի թույլտվությունից հետո, պատմության մեջ առաջին անգամ Ուկրաինայի զինված ուժերը ամերիկյան արտադրության ATACMS բալիստիկ հրթիռներով հարձակվել են Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտի վրա։ Այս մասին գրում է РБК-Украина-ն։
Պարբերականը հիշեցնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրությունը։
«2024 թվականի նոյեմբերի 19-ի գիշերը Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները, պաշտպանության ուժերի այլ բաղադրիչների հետ համագործակցելով, կրակ են արձակել 1046 զինանոցի վրա։ Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանի Կարաչև քաղաքի լոգիստիկ կենտրոնում այս գիշեր՝ ժամը 02։30-ի դրությամբ, գրանցվել է 12 պայթյուն։ Զինամթերքի պահեստներ են ոչնչացվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
0Comments