Առաջիկա քսան տարիները մարդկության համար կլինեն ավելի բարդ՝ միջազգային գործընթացների դինամիկայի պատճառով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 21-րդ տարեկան հանդիպման լիագումար նիստում։ Այս մասին գրում է РБК-ն։
«Ժամանակակից աշխարհն անկանխատեսելի է, դա միանշանակ է... Եթե հետ նայեք 20 տարի և գնահատեք փոփոխությունների մասշտաբները, ապա այդ փոփոխությունները նախագծենք գալիք տարիների համար, կարող եք ենթադրել, որ հաջորդ քսան տարիները կլինեն ոչ պակաս, եթե ոչ ավելի բարդ»,- ասել է նա:
Թե որքան դժվար կլինի դա կախված է բազմաթիվ գործոններից, կարծում է ՌԴ նախագահը։
«Փորձագետները խոսում են նոր տարածաշրջանային հակամարտությունների սպառնալիքների, գլոբալ համաճարակների, մարդկանց և արհեստական ինտելեկտի միջև փոխգործակցության բարդ և ոչ միանշանակ էթիկական ասպեկտների, ինչպես նաև ավանդույթների և առաջընթացի համադրման մասին»,- նշել է նա։
Մոլորակի վրա, ըստ Պուտինի, հենց հիմա նոր աշխարհակարգ է ձևավորվում՝ հին աշխարհակարգը, որը կառուցվել է Արևմուտքի կողմից, գնում է անցյալ։
Առաջիկա 20 տարին մարդկության համար կլինի ավելի դժվար. Պուտին
Մանրամասներ
![պուտին](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-11/%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%AF%D5%A1%2020%20%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%20%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%20%D5%AF%D5%AC%D5%AB%D5%B6%D5%AB%20%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%AB%20%D5%A4%D5%AA%D5%BE%D5%A1%D6%80.%20%D5%8A%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%B6.jpg?itok=65I7YFAz)
0Comments