ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 19-ին Մոսկվայում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչի մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։
Կքննարկվի նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։
Կրեմլից հայտնում են, որ Պուտինը Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում իրավիճակի կարգավորումը
Մանրամասներ
0Comments