Թրամփը ցանկացած պահի կարող է այցելել Ռուսաստան. Կրեմլ

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Ռուսաստան գալ ցանկացած պահի, երբ այցը համաձայնեցվի, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։

Լրագրողի հարցին, թե Սպիտակ տան ղեկավարը կարո՞ղ է ցանկացած պահի գալ Ռուսաստան, Պեսկովը պատասխանել է՝ «իհարկե»։