
Ռուսաստանն իր զավթողական հավակնություններով կանգ չի առնի Ուկրաինայում։ Ուստի մյուս երկրներն արդեն պետք է պատրաստվեն Պուտինի առաջիկա հարձակմանը, ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։
ISLND հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ նման եզրակացության է հանգել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հերթական հայտարարությունից հետո։ Մասնավորապես, ինչպես նշել է Դանիլովը, խոսքը Մոլդովայի եւ Ղազախստանի մասին է։
«Լավրովն օրերս ասաց, որ ղազախներն ու մոլդովացիները եղբայրներ են, պատրաստվեք, եղբայր ղազախներ և եղբայր մոլդովացիներ», ասել է Դանիլովը։
0Comments