Իրանը պատրաստ է «հավասարակշռված և մտածված» պատասխան տալ Իսրայելի հարձակմանը, այս մասին «X» սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանի երեխաները զոհաբերեցին իրենց կյանքերը՝ պաշտպանելով հայրենիքը։ Ցավակցում եմ բանակի քաջարի զինվորներին, նրանց ընտանիքներին և հերոս ժողովրդին։
Իրանի թշնամիները պետք է իմանան, որ այս խիզախ ժողովուրդն անվախորեն պաշտպանում է իր հողը և ցանկացած հիմարության կպատասխանի կշռադատված ու մտածված կերպով»,- ասել է Պեզեշյանը։
0Comments